Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Կարող ա՞ ես այդքան հիմար եմ»

«Կարող ա՞ ես այդքան հիմար եմ»
25.09.2015 | 00:39

Մամուլն արդեն անդրադարձել է ԵՊՀ-ի «Հյուրերի տան» վաճառքին: Երբ այս մասին «Իրատեսը» լրացուցիչ պարզաբանումներ խնդրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից, վերջինս խիստ վրդովվեց ու ասաց. «Էդ ախմախ հարցն ինձ ինչի՞ եք տալիս: Կարող ա՞ ես այդքան հիմար եմ, որ գնամ այն բանին, որ համալսարանի գույքը վաճառեմ ու դրանից օգուտ ունենամ: Նշանակում է՝ ինչ-որ կարևոր բան կա, չէ՞, որ այդ քայլին ենք գնում»: Սիմոնյանը նաև նշեց, որ ինքը չէր կարող ինքնագլուխ այդ որոշումը կայացնել, գլխադասային խորհրդում հարցը քննարկվել է և բոլոր հարցերին պատասխան տրվել է: «Համբերեք: Մեկ տարի-տարիուկես հետո կգաք մի փառահեղ կենտրոնի բացմանը»,- հավելեց ԵՊՀ ռեկտորը:
Հիշեցնենք, որ համալսարանի «Հյուրերի տունը» գնել է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի հայրը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ